USD392.97EUR414.58RUB3.57

Հայաստանի կառավարության քաղաքականության մեջ նկատվում է որոշակի շրջադարձ դեպի Արևմուտք

 Հայաստան է ժամանել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նախատեսված են հանդիպումներ նախագահի, վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Բանակցությունների թեմաները, ի թիվս այլ հարցերի, կլինեն երկու երկրների երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները։

 «Վերջին տարիներին Հայաստանի կառավարության քաղաքականության մեջ նկատվում է որոշակի շրջադարձ դեպի Արևմուտք, դեպի ԵՄ։ Լեհաստանը, քանի որ շուտով նախագահելու է ԵՄ խորհուրդը, նույնպես շահագրգռված է այս հարցով»,- մեկնաբանելով Դուդայի այցը Երևան՝ ասաց Լեհաստանի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Միեշկո Պավլակը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ