USD389.56EUR444.14RUB4.7117

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկարվել է American Eagle կիթառով

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկարվել է American Eagle կիթառով։ Այս շարքի երաժշտական գործիքների գինը կազմում է $1500-ից մինչև $10,500։

Թրամփի խոսքով, սա սահմանափակ թողարկում է։ Հասանելի կլինի 1300 ակուստիկ և էլեկտրական կիթառ, որոնցից մի քանիսը կունենան նրա ինքնագիրը։

Գիթարների վրա պատկերված է «Make America Great Again» (Թող Ամերիկան կրկին հզոր լինի) կարգախոսը և «45» թիվը (Թրամփը 45-րդ նախագահն էր 2016-2020 թվականներին):

Նաև հայտնի է դարձել, որ Gibson ընկերությունը արգելք դնելու որոշում է ուղարկել 16 Creative ընկերությանը, որը հանդիսանում է Trump Guitars ապրանքանիշի սեփականատերը, քանի որ ներկայացված կիթառը հիշեցնում է Gibson-ի լեգենդար Les Paul մոդելը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ