Alibaba Group-ը հայտարարել իր չինական և միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակները նոր Alibaba Ecommerce Business Group-ում միավորելու մասին։ Taobao-ն և Tmall-ը կմիավորվեն Alibaba International Digital Commerce Group-ի հետ, որը ղեկավարում է AliExpress-ը և Alibaba.com-ը։ Վերակառուցումը, որն սկսվել է Էդդի Վուի նախաձեռնությամբ, նպատակ ունի բարձրացնել ընկերության մրցունակությունը՝ դիմակայելով Douyin-ի և Pinduoduo-ի աճող մրցակցությանը։