USD399.59EUR420.17RUB3.75

Բոլոր ավտոբուսներում և տրոլեյբուսներում կգործի բանկային քարտով վճարման եղանակը

Բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով՝  ՀՀ բանկերի կողմից թողարկված: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով, այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից. 

«Այսինքն ծրագիրը իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում կհորդորեմ քաղաքացիներին, եթե ցանկանում են, եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, մի հատ էլ լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ ինչ-որ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն: Նաև նախատեսում ենք այս շաբաթվա ընթացքում այս գործարկումից հետո, եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք քաղաքացիներին իրենց մասին հայտնել և դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո նաև վճարման հնարավորությունը կնախատեսվի նաև մետրոպոլիտենում»,-ասաց նա:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ