Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի։ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը։
📌Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է 2.54-ի, ավելի մեծ է, քան ԿԸՀ արժեքի աճը (1 միավոր), կարելի է պնդել, որ այս փոփոխությունը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում։
🔹Դանիան (ԿԸՀ 90 միավոր) վեցերորդ տարին անընդմեջ գլխավորում է համաթվի դասակարգման աղյուսակը, իսկ եզրափակում է այն Սոմալին (ԿԸՀ 11 միավոր)
ℹ️Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գնահատում և դասակարգում է պետությունները/տարածքները՝ ըստ փորձագետների և գործարար ոլորտի ղեկավարների կողմից հանրային ոլորտի կոռումպացվածության ընկալման։