ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։