Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ երկուստեք շահերից է բխում շարունակել ակտիվացնել առևտրային, մշակութային և զբոսաշրջային շփումները մեր կառավարությունների, գործարարների և ժողովուրդների միջև:

Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը երրորդ անգամ է Հայաստան այցելում, արդեն երկրորդ անգամ՝դեսպանի կարգավիճակում: Նա խոստովանում է, որ Հայաստանը գրավել է իրեն հարուստ պատմությամբ՝ միահյուսված քրիստոնեության և համաշխարհային մարդկության պատմությամբ․ «Ուրախ ենք նշել Կոլումբիայի և Հայաստանի միջևդիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Աշխատել ենք տարբեր ոլորտներում՝ մշակութային, ակադեմիական: Նպատակ ունենքշարունակել աշխատել այնպիսի ոլորտների շուրջ, ինչպիսիք են մշակութային դիվանագիտությունը, գաստրոնոմիկ, կրթական, սպորտայինդիվանագիտությունը և նաև փորձել գտնելհնարավորություններ մեր երկու երկրների միջևառևտրային կապերի ամրապնդման համար: Ցանկանում ենք ծրագրեր իրականացնել նաևգրականության ոլորտում, քանի որ գիտենք, որՀայաստանում շատերը հետաքրքրված ենլատինամերիկյան և կոլումբիականգրականությամբ», – ասել է նա:
Ի դեպ, ընթրիքի համար հատուկ Հայաստան էր ժամանել կոլումբիացի շեֆ-խոհարար ԼուսիանաԿայենը, ով մասնագիտացել է Կոլումբիայիխաղաղօվկիանոսյան տարածաշրջանիխոհանոցում, կակաոյի և սուրճի փորձագետ է:Լուսիանա Կայենն առաջին անգամ էր Հայաստանում․ «Ես ծանոթ եմ Հայաստանին, և մերերկրում կա մի շրջան, որը կոչվում է Արմենիա: Այնտեղ սուրճ են աճեցնում: Այն շատ կարևորնշանակություն ունի մեզ համար: Հայաստանում եմարդեն երկու կամ երեք օր, և իմ տպավորությունըմարդկանցից և մշակույթից շատ խորն է: Մարդիկ այստեղ շատ բարի են: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն»,- ասել է նա:
Ընթրիքի ընթացքում հյուրերը համտեսել ենԼուսիանայի կազմած հատուկ ճաշացանկիցկոլումբիական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ՝վայելելով կոլումբիական երաժշտություն և պարեր:
Հայաստանի և Կոլումբիայի միջևհարաբերությունների սերտացման ուղղությամբ երկու երկրներն էլ ջանքեր են ներդնում՝ կարևորելովփոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, համագործակցության ընդլայնումը: