Դեկտեմբերի 16-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է կանխարգելիչ պահուստային ծրագրի (Stand-By Arrangement) 4-րդ վերանայումը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը հասանելի են մոտ 24.5 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ։
ԱՄՀ գնահատմամբ`
- Չնայած վերջին տարիների բազմաթիվ շոկերին, Հայաստանի տնտեսական հեռանկարը դրական է;
- Տնտեսական աճը 2024-ին կկազմի մոտ 6%, իսկ 2025-ին՝ 5%;
- Գնաճը կմնա ցածր;
- Արտաքին և ֆինանսական հատվածներում առկա են բավարար բարձիկներ;
- Լողացող փոխարժեքը արդյունավետորեն կլանում է արտաքին ցնցումները։
🔹 ԱՄՀ-ի լրացուցիչ վարկային միջոցները, որոնք կանխարգելիչ կերպով են օգտագործվելու, կնպաստեն տնտեսական և ֆինանսական կայունության պահպանմանը և կաջակցեն Կառավարության ուժեղ, ներառական ու կայուն աճի ապահովման քաղաքականությանը։
📝 ԱՄՀ մասնագետները նշում են․ Կենտրոնական բանկի հանդեպ աճող վստահությունը, վերջինիս ուժեղ գործառնական անկախությունը և դրամավարկային քաղաքականության կառուցակարգի բարելավումը հնարավորություն են տալիս նվազեցնել գնաճի նպատակային ցուցանիշը լավ համակարգված և հաղորդակցված ռազմավարության շրջանակներում։
🔗 ԱՄՀ հաղորդագրության ամբողջական տարբերակը հասանելի է ԱՄՀ կայքում. https://www.imf.org/en/News/Articles/2024/12/17/pr24477-armenia-imf-executive-board-completes-4th-review-under-the-stand-by-arrangement