USD389.19EUR410.52RUB3.88

Կոնվերս Բանկը փնտրում է ներդրումային գործառնությունների բաժնի մասնագետ

Աշխատանքային պարտականություններ.
▪️ Հաճախորդների ներդրումային հայտարարագրերի մշակում,
▪️ Ներդրումային հնարավորությունների (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) վերլուծություն, գնահատում,
▪️ Ներքին և արտաքին ֆինանսական շուկաների ընդհանուր միտումների ուսումնասիրություն,
▪️ Կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պորտֆելի ակտիվների ընթացիկ կառավարման ապահովում՝ գնման/վաճառքի հանձնարարականների փոխանցում բրոքերին,
▪️ Բանկի ներքին իրավական ակտերի մշակմանը ակտիվ մասնակցություն,
▪️ Կնքված գործարքների փաստաթղթավորում և արխիվացում՝ համաձայն Բանկի ներքին կարգերի,
▪️ Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ պարտականություններ:

Հմտություններ.
▪️ Բարձրագույն կրթություն ֆինանսների/տնտեսագիտության ոլորտում,
▪️ Աշխատանքային փորձը բանկային համակարգում ցանկալի է,
▪️ Մասնագիտական որակավորման վկայականի առկայությունը ցանկալի է (CFA, FRM),
▪️ Վերլուծական հմտություններ,
▪️ Երեք ամսվա ընթացքում համապատասխան մասնագիտական որակավորման քննություն հանձնելու պատրաստակամություն և ունակություն,
▪️ Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
▪️ Համակարգչային ծրագրերի լավ իմացություն,
▪️ Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
▪️ Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ:

📎 Պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուները կարող են ուղարկել CV-ն job@conversebank.am էլ. հասցեին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ