Աշտարակ-Թալին ՄՏԿ Հյուսիս-Հարավ կառուցվող 34 կիլոմետրանոց ճանապարհի ձախ հատվածը բաց է երկկողմանի երթեւեկության համար. այս ամիս ավարտվել է երկշերտ ասֆալտապատումը։ Աշխատանքները կշարունակվեն աջ հատվածում, նախատեսված փորման աշխատանքների մոտ 60%-ն արդեն ավարտված է, պատրաստ են արհեստական կառույցների 80%-ը, հայտնում է Ճանապարհային վարչությունը։