«Երբեք երկրում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան։ Գնացեք, վերցրեք պատմությունը, նայեք։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022թ. նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը»։
Նա նշել է, թե 2018թ. հետո նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել են. «Ասում են՝ դե հա, 36.000 դրամ չի՞։ Բա մենք մեղավո՞ր ենք, որ կրկնապատկել ենք՝ 36.000 դրամ է դարձել։ Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375.000 դրամ դառնար»։ Նա նաև նշել է, որ սրան զուգահեռ գնաճ կա, որը պրոբլեմ է.
«Սա էլ ուրիշ ֆունդամենտալ խնդիր է, որ կապված է մեր տնտեսության առանձնահատկությունների հետ։ Բայց, այնուամենայնիվ, պարենային զամբյուղն օբյեկտիվ ցուցանիշ է, որ կազմված է՝ գնաճի ցուցանիշները հաշվարկված»։