Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալ: Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումը գործնական փուլ է տեղափոխել: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներն ստացել են սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո այն սեփականության վկայականով փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել: Վերջին երեք տարում հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 60 որոշում է տրամադրվել: