«Արդարությունը հաջողության հասածների գյուտն է»,- ասել է գրող Անդրե Լանժեվենը։ Հաջողության հասածների մասին խոսելով՝ պետք է մասնավորեցնել, որ այսօրվա մեր զրուցակիցը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ և նոր սերնդի ակտիվ փաստաբան Լիլիթ Ֆանարջյանն է։
-Տիկի՛ն Ֆանարջյան, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչն առիթ հանդիսացավ, որ ընտրեցիք
փաստաբանությունը, այլ ոչ թե մեկ այլ մասնագիտություն։ -Փաստաբան դառնալ դեռ որոշել էի մանկուց: Ինձ միշտ գրավել է արդարությունը վերականգնելու համար պայքարը: Ամենամեծ մոտիվացիաս եղել են այն հաղթանակները, որոնք ես ենթադրել եմ, որ լինելու են իմը և որպես փաստաբան որդեգրել եմ մի քաղաքականություն՝ ցանկացած գործի և խնդրի վերաբերվել այնպես, ասես այն իմ ծնողների խնդիրն է։ Ես սիրում եմ հաղթանակներ, և հաղթանակների հանդեպ իմ սերը էլ ավելի է ինձ մոտիվացնում։ Մանկության տարիներին իմ ըկերները, հարազատները և ծնողներն ինձ միշտ առանձնացրել են իմ խոսքի կառուցվածքի ազդեցիկությամբ, ինչպես նաև անարդարության հանդեպ անհանդուրժողականությամբ։ Այն ինչ տեսնում եմ, տեսնում եմ փաստաբանի աչքերով։ Ավելի ուշ իմացա, որ հայրիկս ընկերոջ հետ զրուցելիս ասել է, որ մեծ ցանկություն ունի, որ ես որպես մասնագիտություն ընտրեմ փաստաբանությունը, բայց երբևէ ինձ մոտ չէր խոսում այդ մասին, որպեսզի չուղղորդի, երբ պատահաբար իմացա, իմ երազանքին հասնելն իմ որոշումը դարձավ։
-Փաստաբանությունն ուսումնասիրելիս արդյո՞ք ունեցել եք երկմտանք շարունակել ուսանել, թե՞,
այնուամենայնիվ, Ձերը չէր։
-Ընդհակառակը, քանի որ ինքս դժվարություններից փախչող չեմ, սիրում եմ չհանձնվել, ինձ մոտ հակառակ ազդեցությունն է տեղի ունեցել։ Այն գործերը, որոնք բարդ են և պահանջում են վերլուծություն, մտածողություն, նոր ուղղու որոնում, ինձ ավելի շատ են հետաքրքրում։ Երբ վստահորդն ասում է՝ իր գործը շատ բարդ է, կան մասնագետներ, որ հրաժարվել են կատարել այն, ես ավելի եմ ոգևորվում արդարության վերականգնման ուղին շուտափույթ գտնելու համար: Որքան քարկապն ավելի ամուր է, այնքան իմ մոտիվացիան խնդրի կարգավորման հարցում ավելի է մեծանում: Որքան սիրում ես հաղթել, այդքան էլ պետք է սիրես վաստակել հաղթանակդ. չէ՞ որ հաղթանակի ճանապարհն ավելի ուսուցանելի է։ Հաղթանակը կարգավիճակ է, դրան հասնելու ճանապարհը՝ պայքարի անդադար շղթա։
-Ինչպիսի՞ն Է Ձեր հարաբերությունները Ձեզ դիմող վստահորդների հետ, միայն գործնակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, նաև ստացվում է ընկերանալ։
Երբ վստահորդը դիմում է փաստաբանին, նրա իրավունքներն արդեն իսկ խախտված են, նա կարիք ունի պաշտպանվելու և իրավունքները վերականգնելու, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է լինի ընկերական վստահություն՝ դատարանում անակնկալի չգալու համար։ Փաստաբանը, լինելով պրոֆեսիոնալ, պետք է որդեգրի հետևյալ քաղաքականությունը, որ ոչ թե պաշտպանում է արարքը, այլ անձի իրավունքները։
-Ինչպե՞ս կամփոփեիք 2024թվականը և ինչպիսի՞ն են պլանները 2025-ում, ի՞նչ նպատակներ և
խնդիրներ եք դրել Ձեր առջև իրականացնելու համար։ -2024թ․ համարում եմ շատ ստացված և գեղեցիկ տարի, մանավանդ LF փաստաբանական
ընկերության համար: Չեմ կարող չնշել հաղթանակների և արդար վճիռների մասին, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր արդարամիտ դատավորներին։ Ի շնորհիվ 2024թ․ իմ աշխատանքային բուռն գործունեության, շուտով արդեն լույս կտեսնի իմ առաջին հոդվածը, որը նվիրված կլինի իրավունքի համակարգին, դրա կայունացմանը։ Մասնագիտական տեսանկյունից ևս գրանցեցի հաջողություն, իմ թեկնածուական ատենախոսությունը երաշխավորվեց պաշտպանության։ Բացի այդ, հաշվի առնելով շարունակական խնդիրները և մեր քաղաքացիների իրավունքների խախտման
դեպքերը, LF փաստաբանական ընկերությունում նախատեսում եմ հիմնադրել «Առողջ փաստաբանական ծառայությունները», որով խոցելի խմբերին կմատուցվի խորհդատվական, դատական ներկայացուցչության ծառայություններ ճկուն գնային առաջարկով։ Ծրագրի նպատակն է օգնել անվճարունակության պատճառով իրենց իրավունքները պաշտպանությունից զրկված մեր քաղաքացիների խարխլված իրավուքնները վերականգնել։
«Առողջ փաստաբանական ծառայությունները» կսպասարկի տարեցներին, թոշակառուներին, որոշակի խմբերի պատկանող անձանց, հետծննդաբերական արձակուրդում գտնվող մայրերին՝ սահմանելով որոշակի ճկուն վճարային համակարգ։ Ինչպես գիտենք, փաստաբանական ծառայության արժեքը շուտով կավելանա, որը իհարկե
որոշակիորեն վատ կանդրադառնա մեր քաղաքացիների իրավագիտակցության անկման վրա, և անվճարունակության պատճառով խախտված իրավունքների չվերականգման դեպքերն ավելի կշատանան։ Կարծում եմ ծրագիրն իրեն կարդարացնի և կնպաստի մի շարք անձանց խնդիրների կարգավորմանը։ -Որպես փաստաբան, ինչպիսի՞ առանցքային խնդիրների եք բախվել, առաջացրե՞լ են տեխնիկական
խնդիրներ, որոնք ավելի են բարդացրել գործընթացը: -Հիմա, երբ անց ենք կատարել էլեկտրոնային դատական համակագ, կարծում եմ համակարգի
սպասարկումը պետք է շատ որակյալ լինի, քանի որ մենք գործ ունենք դատավարական ժամկետների, խախտված իրավունքների հետ, օրինակ նիստերից մեկի ժամանակ, որը գնման ընթացակարգի վերաբերյալ էր, որտեղ ժամկետները խիստ սահմանափակ են, համակարգը խափանվեց, դատական նիստը սիպված հետաձգվեց մեկ այլ հերթի, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում դատարանի, կողմերի համար, և որ ամենակարևորն է մի շարք աշխատանքներ շարունակում են մնալ կասեցված մինչև հաջորդ դատական նիստ, ապա վերջնական դատական ակտ: -Արդյո՞ք կան օրենքի բացթողումներ, որոնք խանգարում են քաղաքացիների իրավունքների
պաշտպանության գործընթացում: -Օրինակ, մենք՝ փաստաբաններս, ունենք օրենքներ, որոնց պարտավոր ենք ենթարկվել, կատարել։ Փաստաբանների պալատը հսկում է մեր գործունեությունը և հարկ եղած դեպքում ձեռնարկվում են կարգապահական վարույթներ: Մենք հետևում ենք էթիկայի կանոններին և հարգում ենք դրանք։ Կուզենայի, որ էթիկայի կանոնագիրք ունենան բոլոր սպասարկող ծառայությունները, ինչը կնսպաստեր յուրաքանչյուր ոլորտում պատասխանատվության բարձրացմանը: