Հայկական Armenia Airways-ը գրանցել է նոր Boeing 737-300SF բեռնատար ինքնաթիռ: Ընկերությունն ունի նաև երկու Boeing 737-300, բայց դրանք մարդատար ինքնաթիռներ են։ Անցյալ տարի հայկական նոր` Hayways ավիաընկերությունը գործարկեց բեռնափոխադրումներ, որն այժմ շահագործում է Boeing 737-400SF և շուտով նախատեսում է ձեռք բերել նույն տեսակի ևս մեկ ինքնաթիռ։