USD390.51EUR449.98RUB4.8075

Մելանիա Թրամփը կրիպտոարժույթ է թողարկել

Մելանիա Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում ամուսնու երդմնակալության նախօրեին, կրիպտոարժույթ է թողարկել։

$Trump և $Melania մեմքոինների կայքերում ասվում է, որ դրանք նախատեսված չեն լինի ներդրումային հնարավորության կամ անվտանգության համար: Ներկայումս Թրամփի մեմքոինի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է մոտ 8,7 միլիարդ դոլար, մինչդեռ Մելանիայինը՝ մոտ 1,3 միլիարդ դոլար:

Ավելի վաղ Թրամփը կրիպտոարժույթն անվանել էր «խարդախություն», սակայն 2024 թվականի նախընտրական արշավի ժամանակ նա դարձավ նախագահի առաջին թեկնածուն, ով որպես նվիրատվություն ընդունեց թվային ակտիվները: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը նաև հայտարարել է, որ կստեղծի բիտքոինների ռազմավարական պաշար և կնշանակի ֆինանսական կարգավորիչներ, որոնք ավելի դրական դիրքորոշում կունենան թվային ակտիվների նկատմամբ: Թրամփի հաղթանակից հետո բիթքոինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի և ներկայումս վաճառվում է 140 հզ․ դոլարի մակարդակում: 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ