Մարկո Ռուբիոն վերջին մի քանի տարիների ընթացքում եղել է ԱՄՆ Սենատի ամենահայամետ քաղաքական գործիչներից մեկը: Նա համահովանավորել է 2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտը (S. 3000) և 2022 թվականի երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությունը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունը անվտանգության ոլորտում:
Ռուբիոն ասել է, որ ամերիկացի հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան։ 2023 թվականի հունիսին սենատոր Ռուբիոն Ալեքս Պադիլլայի հետ համահեղինակեց երկկուսակցական օրինագիծ, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր։