USD390.9EUR444.61RUB4.7857

Դիլիջանում մեկնարկեց «Ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը դրամավարկային քաղաքականությանը» գիտաժողովը

Հունվարի 22-ին Դիլիջանում մեկնարկեց «Ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը դրամավարկային քաղաքականությանը» 2-րդ ամենամյա գիտաժողովը

Բացման խոսքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ գիտաժողովում զուտ տեխնիկական քննարկումների փոխարեն նախատեսվում է երկխոսություն՝ արագ զարգացող աշխարհում քաղաքականության, ռազմավարության և մարդկային ջանքերի մասին:

Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ 2024 թ. հունվարին՝ FPAS Mark II-ի ներդրումից անմիջապես հետո անցկացվել է ամենամյա առաջին գիտաժողովը. «Համակարգի ներդրման որոշումն ավելին էր, քան ռազմավարության վերանայում. այն մեր մեծ հանձնառությունն էր դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հուսալիության հանդեպ մեր մոտեցմանը: Այսօր՝ մեկ տարի անց, մենք ամփոփում ենք այն նշանակալի առաջընթացը, որին հասել ենք այս վերափոխման գործընթացում: Լինելով FPAS Mark II համակարգը ներդնող առաջին երկիրը՝ Կենտրոնական բանկը ստանձնել է համակարգի արդյունավետությունն այլ կենտրոնական բանկերին ներկայացնելու առանձնահատուկ պատասխանատվությունը»:

FPAS Mark II համակարգի հաջողությունը հիմնված է թափանցիկության վրա, որն ապահովվում է՝
Դրամավարկային քաղաքականության զեկույցների հրապարակման նոր ժամանակացույցով. զեկույցները հրապարակվում են քաղաքականության որոշումներին զուգահեռ, հանրությանը ժամանակին տեղեկացնելու նպատակով:
Թափանցիկության հաշվետվություններով. այս հաշվետվություններում մանրամասն ներկայացվում են խորհրդի անդամների քվեարկության արդյունքները, խորհրդի քննարկումները և անհատական տեսակետները, ինչը նպաստում է հաշվետվողականության և վստահության ամրապնդմանը:
Շահառուների ներգրավմամբ. մամուլի ասուլիսների և ֆինանսական շուկայի վերլուծաբանների հետ կանոնավոր քննարկումների միջոցով բարելավվում է որոշումների հասարակական ընկալումը:

Կենտրոնական բանկը շարունակում է իր ջանքերը՝ բարձրացնելով թափանցիկությունն ու վստահությունը հանրության և գործընկերների շրջանակներում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ