USD390.9EUR444.61RUB4.7857

Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 45,3 մլն եվրո՝ առողջապահության որակը բարելավելու համար

Կառավարությունը հավանություն է տվել վարկի ստորագրմանը։ Ինչպես նշված է փաստաթղթի բացատրական գրության մեջ, ԱԶԲ-ի կողմից առաջարկված 45,3 մլն եվրոյի չափով արդյունքների վրա հիմնված վարկավորման ծրագիրը ուղղված է լինելու առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացում և ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտում մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության փորձնական ծրագրի իրականացում,էլեկտրոնային առողջապահական գործիքների օգտագործման բարելավում:

Ավելի վաղ Համաշխարհային բանկը հաստատել էր Հայաստանին 110 մլն դոլարի վարկ՝ առողջապահական համակարգի զարգացման համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ