USD397.92EUR413.72RUB4.0695

ՊԵԿ-ը հրապարակել է 2024թ. հազար խոշոր հարկատուների ցուցակը

Այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 2024թ վճարել է 101 մլրդ 967,6 մլն դրամ հարկ։ 2023թ. ևս ԶՊՄԿ-ն առաջին տեղում էր. այդ տարի ընկերությունը վճարել էր 70 մլրդ 881.9 մլն դրամ։

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր»-ն է՝ 66 մլրդ 739,1 մլն դրամով։ Նախորդ տարի երկրորդ տեղը զբաղեցնում էր «Գրանդ տոբակո»-ն, իսկ «Մոբայլ սենթր»-ը չորրորդն էր։

Երրորդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որ վճարել է 63 մլրդ 550 մլն դրամ։

  1. ԶՊՄԿ – 101 մլրդ 967.6 մլն
  2. «Մոբայլ սենթր արթ» – 66 մլրդ 739.1 մլն
  3. «Գրանդ տոբակո» – 63 մլրդ 550 մլն
  4. «Գազպրոմ Արմենիա» – 46 մլրդ 860,3 մլն
  5. «Փրիթի ուեյ» («Վեստա» խանութների ցանց) – 36 մլրդ  293,8 մլն 
  6. «Սի-փի-էս էներջի» – 24 մլրդ 178.8 մլն
  7. «Ամերիա» բանկ – 23 մլրդ 493.3 մլն 
  8. Վայլդբերրիզ – 21 մլրդ 319.2 մլն
  9. Ինտերնեյշնլ Մասիս տաբակ – 20 մլրդ 408.7 մլն
  10. Ջեյ թի այ Արմենիա – 20 մլրդ 229.3 մլն

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ