Եթե երկու աշխատող ծնողներ իրենց ուսանող երեխայի կրթության համար վճարել են 400 հազար դրամ՝ 200 հազարը կնոջ քարտից, 200 հազարը՝ ամուսնու քարտից, ապա տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո հետ կստանան 200 հազար դրամ, այսինքն՝ 100 հազար դրամ յուրաքանչյուրը։ Նույն տրամաբանությամբ նրանցից յուրաքանչյուրը հետ կստանա մինչև 50 հազար դրամ, եթե գնի բժշկական ապահովագրություն։ Այսպես է աշխատելու սոցիալական cashback համակարգը համընդհանուր հայտարարագրման դեպքում։