Այս տարվա հունվարից ավելացել են գիտության ոլորտների աշխատողների աշխատավարձերը։ Ատեստավորման ներդրումից առաջ, օրինակ, լաբորանտ-ճարտարագետի աշխատավարձը 67.300 դրամ էր, 2025թ. դարձել է 138.300 դրամ։ Աշխատավարձը կրկնապատկվել է, չնայած, բարեփոխումը կատարյալ չի եղել։
Ավագ լաբորանտ-ավագ ճարտարագետ․ 76․000 դրամից փուլերով աճել է, 2025թ. հունվարի 1-ից դարձել 179.000 դրամ։
Կրտսեր գիտաշխատող․ 2021թ. դրությամբ աշխատավարձը եղել է 85.800 դրամ, այսօր 210.000 դրամ է։
Գիտաշխատող․ 2021թ. աշխատավարձը եղել է 90․400 դրամ, այսօր՝ 276.000 դրամ։
Ավագ գիտաշխատող․ 2021թ.՝ 99․000 դրամ, այսօր՝ 343.000 դրամ։
Առաջատար գիտաշխատող․ 32․021թ. աշխատավարձը եղել է 114.300 դրամ, այսօր 443.800 դրամ է։
Գլխավոր գիտաշխատող․ 2021թ. աշխատավարձը եղել է 138.100 դրամ, այսօր՝ 552․900 դրամ։
Գիտական խմբի ղեկավար․ 2021թ. աշխատավարձը եղել է 129.100 դրամ, այսօր՝ 410.000 դրամ։
Գիտական ստորաբաժանման ղեկավար․ 2021թ. աշխատավարձը եղել է 141.400 դրամ, այսօր՝ 477.200 դրամ։
«Նախորդ տարի մենք վարկանիշավորված գիտական ամսագրերի պատմական ռեկորդ ենք ունեցել։ Նախորդ պատմական ռեկորդը 2019թ. ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։