«Ընդունել եմ հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի և Հայ ամերիկայն GTB հոլդինգի նախագահ Գրիգոր Տեր֊Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։
Ներկայացվել է Micron Instruments Pvt Ltd-ի գործունեությունը, որը բարձր ճշգրտության ինժեներական արտադրության առաջատարներից է աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով, այդ թվում՝ համատեղ գիտական հետազոտությունների հիման վրա: