Էկոնոմիկայի նախարարություն. 2019-2025 թվականներին «Վանանդ ագրո»-ն, պետական աջակցությամբ, Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 670 հա տարածքով նուշի ինտենսիվ այգիներ է հիմնել։ 2023-2024 թվականներին ստացվել է նուշի առաջին արդյունաբերական բերքը, որն իրացվում է ներքին և արտաքին շուկաներում։