Պանամայի նախագահ Խոսե Մուլինոն կիրակի խոստացել է դադարեցնել Չինաստանի հետ առանցքային զարգացման գործարքը։ Նա ասել է, որ չի երկարաձգի 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը, որով միանալու էր Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, և 2021 թվականին ստորագրված Կոնցեսիոն համաձայնագիրը, որով Հոնկոնգում գործող ընկերությունը ղեկավարում է Պանամայի ջրանցքի երկու նավահանգիստները։ Պանաման կձգտի ավելի սերտ համագործակցել ԱՄՆ-ի հետ:
«Կարծում եմ՝ այս այցը դուռ է բացում նոր հարաբերությունների կառուցման համար», – ասել է Մուլինոն։
Ռուբիոն X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «ԱՄՆ-ն թույլ չի տա Չինաստանի կոմունիստական կուսակցությանը՝ շարունակել իր արդյունավետ և աճող վերահսկողությունը Պանամայի ջրանցքի տարածքում»: