ԱՄՆ ՄԶԳ (USAID) ծրագրերն աջակցել են անկախ լրատվամիջոցներին աշխարհի ավելի քան 30 երկրներում։
Համաձայն ԱՄՆ ՄԶԳ-ի տեղեկատվական թերթիկի՝ 2023 թվականին գործակալությունը ֆինանսավորել է 6200 լրագրողների, աջակցել 707 ոչ պետական լրատվական գործակալությունների և մեդիա ոլորտի 279 ՀԿ-ի:
2025 թվականի արտաքին օգնության բյուջեն կազմել է 268,4 մլն ԱՄՆ դոլար, որը հատկացրել էր Կոնգրեսը՝ աջակցելու անկախ լրատվամիջոցներին և տեղեկատվության ազատ հոսքին:
Ամենաշատը տուժել է Ուկրաինան, որտեղ 10 լրատվամիջոցից 9-ը հիմնվում են սուբսիդիաների վրա, իսկ USAID-ը եղել է դրանց հիմնական դոնորը։ Մի քանի տեղական լրատվամիջոցներ արդեն հայտարարել են իրենց գործունեության դադարեցման մասին և այլընտրանքային լուծումներ են փնտրում: