2024-ին Հայաստան է այցելել 2 մլն 208 հազար 179 զբոսաշրջիկ։ Գևորգյանի խոսքով, սա 2023թ. ցուցանիշից քիչ է 4.6%–ով։ Այն ժամանակ Հայաստան էր այցելել 2 մլն 316 հազար մարդ։ Վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16% աճ։
Կոմիտեն ռազմավարության մեջ ամրագրել է, որ 5 տարում պետք է հասնել 3 մլն զբոսաշրջիկի այցելության, և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Ըստ Գևորգյանի՝ պետք է նաև զբոսաշրջությունը Երևանից ուղղորդել մարզեր։ Զբոսաշրջիկները հիմնականում եկել են ՌԴ-ից, սակայն նրանց թիվը որոշակի նվազել է, փոխարենը ավելացել են ասիական երկրներից զբոսաշրջիկների այցելությունները։ Երկրորդ տեղում Վրաստանից եկած զբոսաշրջիկներն են, ապա՝ իրանցիները։
«Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների աճ ունենք, ինչպես գիտեք՝ դեպի Չինաստան ուղիղ չվերթ ունենք, նաև բանակցություններ են գնում դեպի Պեկին ուղիղ չվերթ կազմակերպելու համար»։