ChatGPT-ի ստեղծողը նախատեսում է այս տարի ավարտել արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների համար նախատեսված առաջին սեփական չիպի մշակումը, հայտնում է Reuters-ը։
Մշակման ավարտից հետո ընկերությունը ծրագրում է սկսել չիպերի արտադրությունը Taiwan Semiconductor Manufacturing Co-ի գործարաններում, նշել են գործակալության աղբյուրները։ Եթե առաջին թողարկումը հաջող անցնի, դա OpenAI-ին հնարավորություն կտա կազմակերպել AI չիպերի զանգվածային արտադրություն, փորձարկել Nvidia-ի չիպերի այլընտրանքը և նվազեցնել դրանցից կախվածությունը։ Այսպիսով, OpenAI-ն շարժվում է իր նպատակի ուղղությամբ՝ 2026 թվականին սկսել AI չիպերի զանգվածային արտադրությունը։