«Գուդբայ, Ռուսաստան։ Գուդբայ, Լենին» Այսպես է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մեկնաբանել Բալթյան երկրների անջատումը ՌԴ էներգահամակարգից։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի էներգետիկները կտրել են էլեկտրական մալուխները, որոնք նրանց կապում էին Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Այս պատմական իրադարձությանը Բալթյան երկրները պատրաստվել են երկու տասնամյակ։
Հինգ երկրների միասնական էներգետիկ օղակից դուրս գալու նախօրեին Էստոնիայի իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ էին տվել նախապես պատրաստվել՝ ապահովելով ջուր, սնունդ, դեղորայք, մոմեր, լապտերներ, խաղաթղթեր և սեղանի խաղեր։