USD390.9EUR444.61RUB4.7857

Ավարտվել են Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքները

«Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է։ Այս մասին է վկայում կամրջով անցումների վիճակագրությունը։ Վերջին 10 ամիսների տվյալներով՝ երկու երկրների միջև այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 231.293, որոնցից 66.593-ը եղել են Իրանի քաղաքացիներ, 164.700-ը՝ Հայաստանի քաղաքացիներ»,- նշել է Սոբհանին։

Նրա խոսքով, եթե հաշվենք, թե քանի մարդ է հատել սահմանն ու հետ վերադարձել, ապա նույն ժամանակահատվածում սահմանը հատել է 126 հազար 890 բեռնատար։

«Երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 785 միլիոն դոլար, առաջին փուլում մենք ցանկանում ենք այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ հաջորդ փուլում՝ տարեկան 3 միլիարդ դոլարի», – ասել է Իրանի դեսպանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ