USD396.56EUR411.39RUB4.2196

Հայաստանի անվտանգության ապահովման այլ մեխանիզմ, քան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է չկա. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ տարածաշրջանում Հայաստանի անվտանգության ապահովման այլ մեխանիզմ, քան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ), չկա։

«Դիվանագետի մասնագիտությունը սուրճի մրուրով գուշակություն չի ենթադրում։ Մեր համոզմամբ՝ այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ապահովման այլընտրանքային հուսալի մեխանիզմ: Ակնկալում ենք, որ Երևանում դա լավ են հասկանում», – հայտարարել է Կոպիրկինը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ