USD396.42EUR412.99RUB4.331

Նոր արտոնություններ տրանսպորտի համար 

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ զեղչված սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուների համար։ Երևանում հաշվառման պահանջը կհանվի նաև նպաստառուների համար։

Բացի այդ, նախատեսվում է անվճար երթևեկության իրավունք տալ հաշմանդամություն ունեցող երեխաներին։

«Գործող որոշմամբ նախատեսված է անվճար երթևեկելու հնարավորություն նաև 4 և ավելանչափահաս երեխա ունեցողԵրևանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար։ Այսնախագծով առաջարկվում է վերացնել անչափահասության պահանջը ևանկախ երեխաներիտարիքիցտրամադրել անվճար երթևեկելու իրավունք։

Նախատեսվում է նաև 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել ևդրանք դարձնել անսահմանափակինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորությանհնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից երկարացնել և դարձնել180 րոպե»,- ասաց Գրիգորյանը։

Այս որոշումներն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից՝ հաշվի առնելով, որ համակարգում հարկավոր են տեխնիկական մի շարք փոփոխություններ։ 

Գրիգորյանը նաև նշեց, որ նախագծով առաջարկվում է 10 ուղևորության համար նախատեսվածտոմսի վավերականության ժամկետը 30 օրվա փոխարեն դարձնել 45 օր, որպեսզի քաղաքացիները հասցնեն բոլոր 10 ուղևորություններից օգտվել։ Փոփոխությունն ավագանու կողմից հաստատվելուց հետո ուժի մեջ կմտնի հրապարակման օրը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ