USD390.9EUR444.61RUB4.7857

Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի

«Առաջինը՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներ։ Հաջորդը՝ դասագրքերի վարձակալության մասով. յուրաքանչյուր աշակերտի համար փոխհատուց­ման չափը տարեկան 3․000 դրամ է»։ 

Ըստ նախարարի՝ հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024թ. համար, այսինքն՝ ետադարձ ուժով։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մինչ այս քաղաքացիները կարող էին ետ ստանալ սոցիալական կրեդիտը մանկապարտեզների, դպրոցների ու բուհերի ուսման վարձերի պարագայում, նաև՝ առողջապահության ապահովագրության դեպքում։ Այժմ, ըստ նրա, ցանկն ընդլայնվում է. 

«Կառավարության կողմից սահմանված ուղղություններով ծախսեր անելու դեպքում մարդիկ, հայտարարագիր ներկայացնելուց հետո, իրենց՝ այդ ուղղությամբ արած ծախսերից կարող են ետ ստանալ մինչև 100.000 դրամ»։

Նա շեշտել է՝ «Խոսքը միայն ու միայն աշխատած և եկամտային հարկ վճարած քաղաքացիների մասին է»։

2024թ. եկամտային հարկից հիփոթեքային վարկերի գծով վերադարձվել է 68 մլրդ դրամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ