Վերջին 3 տարիների ընթացքում կտրուկ աճել է ներկայացված դիմումների արդյունքում ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը։ Ընդհանուր առմամբ, 2014-ից 2024 թթ. հայկական անձնագիր է ստացել 142 398 օտարերկրյա քաղաքացի (մեծ մասը՝ ազգությամբ հայ), այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 51 503, Վրաստանի 27 086, Լիբանանի 14 751, Իրանի 6 963 և ԱՄՆ 2 451 քաղաքացի։