USD394.41EUR412.67RUB4.4576

Նոր Խարբերդ թաղամասը կգազաֆիկացվի

Երևանի քաղաքապետարանը դիմել է ՏԿԵ նախարարություն՝ մայրաքաղաքի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազամատակարարման ապահովման անհրաժեշտության հարցով։ Կառավարությունը որոշում ընդունեց Նոր Խարբերդ թաղամասի գազաֆիկացման վերաբերյալ։ 

«Նոր Խարբերդը Երևանի միակ թաղամասն է, որն ամբողջությամբ զուրկ է գազամատակարարման համակարգից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականին արդեն իսկ դրվել են թաղամասի ամբողջական գազաֆիկացման հիմքերը, և կառուցվել են թաղամասի երկու կենտրոնական փողոցներով անցնող 10․6 կմ երկարությամբ գազատարը, գազաբաշխիչ և չափիչ հանգույցները, առավել անհետաձգելի է դառնում թաղամասի ամբողջական գազամատակարարման համակարգի կառուցումն ավարտին հասցնելը»,- նշված է որոշման հիմնավորումներում։

«Թաղամասն ամբողջական գազիֆիկացնելու համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցն ընդլայնել և թաղամասի բոլոր փողոցներում անցկացնել գազամատակարարման խողովակներ։ Աշխատանքների իրականացման նպատակով Շենգավիթ վարչական շրջանի կողմից պատվիրվել և ձեռք է բերվել գազատար խողովակաշարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր (առանց ներքին միացումների)՝ 875,9 մլն դրամ նախահաշվային արժեքով (շուրջ 50 կմ երկարությամբ գազատար խողովակաշար)։ Բայց, պայմանավորված Երևանի բյուջեի սղությամբ, Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնման շինարարական աշխատանքները չեն կարող իրականացվել քաղաքապետարանի միջոցներով»,- ասված է հիմնավորումներում,- «Բայց, պայմանավորված Երևան քաղաքի բյուջեի սղությամբ՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնման շինարարական աշխատանքները չեն կարող իրականացվել քաղաքապետարանի միջոցներով։

Ելնելով Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազամատակարարման ապահովման անհրաժեշտությունից՝ Երևանի քաղաքապետարանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ թաղամասի գազամատակարարման շինարարական աշխատանքները որևէ ծրագրում ընդգրկելու աջակցության հարցով։ 

Հարցը համատեղ քննարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Գազպրոմի հետ՝ առաջարկվում է գազիֆիկացման աշխատանքներն ընդգրկել ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ հավանության արժանացած Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրում»։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ