USD384.47EUR450.83RUB4.8983

Շարունակում ենք զեղծարարությունների թեման. TelCell

❌ Շարունակում ենք զեղծարարությունների թեման, քանի որ շարունակվում են նաև դեպքերը։ Խաբեության սցենարները բազմազան են և անընդհատ փոփոխվում են, բայց կան հիմնական կանոններ, որոնք կօգնեն տարբերել սուտը․

1️⃣ Այլ անձանց մի փոխանցիր SMS հաղորդագրությամբ կամ էլ. փոստով ստացված ակտիվացման կոդը և PIN կոդը (գաղտնաբառը), նույնիսկ եթե զանգահարողը ներկայանում է որպես ֆինանսական կազմակերպության աշխատակից: Telcell աշխատակիցները նույնպես երբեք չեն հարցնում այդ տվյալները․ դրանք խիստ գաղտնի են։
2️⃣ Մի հավատա նաև օնլայն վարկ տրամադրելու պատրվակով հարցումներին։
3️⃣ Հանրային վայրերում առանց հսկողության մի թող հեռախոսդ, համակարգիչդ կամ այլ իր, որտեղ պահպանվում են անձնական տվյալներ։
4️⃣ Խուճապի մի մատնվիր, երբ քեզ անծանոթ համարից զանգահարում են հայտնելու վատ դեպքի մասին և գումար պահանջում։ Անպայման ստուգիր տեղեկատվությունը՝ քեզ հասանելի միջոցներով։

⚠️ Պահպանիր քո անձնական տվյալների գաղտնիությունը և ոչ մի դեպքում մի տրամադրիր դրանք այլ անձանց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ