«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագծի համահեղինակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրել է այն 7 իրավախախտումը, որի դեպքում բալերը բարձրացնելու են՝ ապահովելու 13 բալի «համարժեքությունը»։
«Առաջինը՝ ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտումն է, եթե 1 անգամարձանագրվելուց հետո անձը կրկին խախտում է այդ կանոնը, ապա 3 բալ է հանվում։ Մյուսըամրագոտի չկապելու դեպքում է. 1 տուգանային միավորը դառնում է 1.5, հեռախոսով օգտվելուդեպքում 1 միավորը՝ դառնում է 1.5։ Բաժանարար գոտին հատելու դեպքում 2 միավորը դառնում է3, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 միավորը դառնում է 4, ոչ սթափվիճակում վարելու դեպքում 4 միավորի փոխարեն հանվում է 5 և ծխախոտի օգտագործմանդեպքում 1.5 բալը փոխարինվում է 2 բալով։ Սրանք են այն 7 իրավախախտումները, որոնց դեպքումբալերի ավելացում է դիտարկվել»,- ասել է Խաչատրյանը՝ նշելով, որ մնացած 20 իրավախախտումներով փոփոխություն չի արվել։