«Ազգային ժողովում այսօր հանդիպել եմ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին և փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որի շրջանակում նախատեսվում են առողջապահության ոլորտի կարևոր բարեփոխումներ։ Համաձայնագիրը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովի վավերացմանը։ Անդրադարձել ենք նաև Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերին և ապագա համագործակցության հեռանկարներին։ Կարևորել ենք միջազգային գործընկերների հետ Ազգային ժողովի համագործակցությունը»։