USD394.04EUR428.99RUB4.5829

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՏՏ Emerson-NI ընկերության նախագահ Ռիտա Ֆավրին

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարները։ Emerson-NI-ն սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման հարցերում։ Ռիտու Ֆավրն ընդգծել է հայ երիտասարդության մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է իր ակտիվ աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այս համատեքստում նա ընդգծել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ