ԱՄՆ կառավարությունը կարող է մասամբ դադարեցնել աշխատանքը արդեն շաբաթ օրը, քանի որ Սենատի դեմոկրատները հրաժարվում են աջակցել հանրապետականների կողմից առաջարկված բյուջեի նախագծին, հայտնում է New York Post-ը։
«Կառավարության ֆինանսավորումը պետք է լինի երկկուսակցական ջանքերի արդյունք, բայց հանրապետականները որոշել են գնալ կուսակցական ուղով՝ պատրաստելով [որոշումը] առանց որևէ մասնակցության դեմոկրատների կողմից», – հայտարարել է Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը։
Ներկայումս հանրապետականներին բավարար ձայներ չեն հասնում ընթացակարգային խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ Ներկայացուցիչների պալատն արդեն արձակուրդ է գնացել մինչև մարտի 24-ը։ Սա նշանակում է, որ դեմոկրատները հնարավորություն ունեն արգելափակելու բյուջետային համաձայնագիրը, ինչը կհանգեցնի շաթդաունի։