USD391.74EUR426.88RUB4.5721

Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարները Երևանում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր 

Միրզոյանն ընդգծել է, որ այս փաստաթղթի ստորագրումը երկու երկրների հարաբերությունները բարձրացնում է նոր և պարտավորեցնող մակարդակի, ինչը կնպաստի բազմակողմ համագործակցությանը։ 

«Սա հերթական այցը չէ մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Այսօր մենք անցնում ենք գործընկերության նոր փուլ, որն ապահովվեց Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը և՛ խորհրդանշական, և՛ պարտավորեցնող է, ուստի շնորհավորում եմ բոլորին այս հանգրվանին հասնելու կապակցությամբ»,- ասել է ՀՀ ԱԳՆ նախարարը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ