Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսների նախարարությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն դոլարի եվրոպարտատոմսեր՝ 10 տարի մարման ժամկետով և 7,1% եկամտաբերությամբ։ Արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.75%: Միջոցները կուղղվեն պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Սա Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է կապիտալի միջազգային շուկայում։