Նա բանակցություններ կվարի երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի ԹՈՒՄՈ կենտրոն, կմասնակցի մշակութային ընդունելությանը, ապա կմեկնի Դիլիջան, որտեղ կհանդիպի հայ կին ձեռներեցների հետ և կծանոթանա քաղաքի զարգացման ծրագրին։ Ծրագրում ներառված է նաև այցելություն Սևան, հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան։