USD389.25EUR439.39RUB4.7251

Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է աղյուսե պատ․ ԿԳՄՍՆ

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ