USD391.8EUR423.89RUB4.6403

Չինացի երիտասարդների նախապատվությունների մասին ուսումնասիրություն

Չինացի երիտասարդների նախապատվությունները վերջին տարիներում զգալի փոփոխություններ են ապրել՝ պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ, սոցիալ-տնտեսական փոփոխություններով և գլոբալիզացիայի ազդեցությամբ:

  1. Կարիերա և աշխատանք
    Ստարտափներ և ինովացիա
    Շատերը նախընտրում են ավանդական կարիերայի փոխարեն ստեղծագործական ուղիներ, հատկապես տեխնոլոգիական և դիջիտալ ոլորտներում:
    Work-life balance
    Դինամիկ աշխատանքային միջավայրի պայմաններում երիտասարդները ավելի են գնահատում աշխատանքի և հանգստի հավասարակշռությունը:
    Շատ երիտասարդներ մասնակցում են տարբեր ծրագրերի՝ ձեռք բերելով նոր հմտություններ:
  2. Սպառում և ապրանքանիշեր
    Տեղական բրենդներ
    Աճում է չինական ապրանքանիշերի (օր. Huaxizi, Li-Ning, Xiaomi) հանդեպ վստահությունը՝ «Guochao» («Ազգային ալիք») տենդի շնորհիվ:
    3.Բարեգործական սպառում
    Երիտասարդները նախընտրում են էթիկական և էկոլոգիապես մաքուր ապրանքներ:
  3. Ճանապարհորդություն և լայֆստայլ
    Քաղաքից դուրս
    «Դանդաղ ճանապարհորդություն» (slow travel) և բնության հետ շփումը դառնում են տենդ:
    Սրճարանային մշակույթ
    Շատերը նախընտրում են”Luckin Coffee” կամ տեղական կոֆի շոփեր
    Ֆիթնես և առողջություն
    Սպորտը և առողջ սնունդը դառնում են կարևոր
    5.Ճանապարհորդություն արտերկիր
    Երիտասարդ չինացիների զգալի մասը նախընտրում է ճանապարհորդել առնվազն տարին 1 անգամ:
    Արտերկիր մեկնելու համար հիմնականում օգտվում են թվային հարթակներից / C-trip , Wechat/

Չինացի երիտասարդները հակված են ինքնարտահայտման, տեխնոլոգիաների և կայուն զարգացմանը: Նրանք համատեղում են ավանդույթն ու ժամանակակից միտումները՝ ստեղծելով եզակի մշակութային լանդշաֆտ:

Գ. Սարգսյանի էջից

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ