USD391.1EUR422.27RUB4.6104

Չինաստանում ստեղծել են տեսախցիկ, որը կարող է տեսնել մարդու դեմքը ուղեծրից

Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտողները մշակել են եզակի լիդարային սկանավորման համակարգ՝ մեծ հեռավորությունների վրա գեր բարձր ճշգրտությամբ: Օրինակ, դրա օգնությամբ հնարավոր է դիտել մարդկանց դեմքերը Երկրին մոտ ուղեծրից՝ ավելի քան 100 կմ հեռավորության վրա:

Չինացի գիտնականները միավորել են մի քանի առաջադեմ տեխնոլոգիաներ ժամանակակից լազերային համակարգում: Լազերային ճառագայթը միկրոլինզերի մատրիցայով բաշխելով՝ նրանք կարողացել են մեծացնել բացվածքի չափերը՝ պահպանելով տեսադաշտի լայնությունը: Միաժամանակ, նրանք 10 հազար անգամ նվազեցրել են աղմուկի մակարդակը՝ ալգորիթմների բարելավման աշխատանքների շնորհիվ:

Արդյունքում՝ համակարգն այժմ ֆիքսում է նույնիսկ ամենաթույլ արտացոլված ազդանշանները: Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ լճի վրա անցկացված փորձարկումների ժամանակ գիտնականները կարողացել են տարբերել օբյեկտի մանրամասները մոտ 102 կմ հեռավորության վրա՝ 15,6 մմ ճշգրտությամբ:

Սա նշանակում է, որ շուտով Չինաստանի տիեզերական զորքերի ցամաքային դիտարկման միջոցները հեշտությամբ կկարողանան հայտնաբերել լրտեսական արբանյակներ և նույնիսկ կարդալ դրանց սերիական համարները:

Կիսվել :

Նմանատիպ նորություններ