USD391.22EUR431.28RUB4.6282

ՄԱԿ-ը կանխատեսում է համաշխարհային անհավասարության աճ՝ ԱԲ-ի բուռն զարգացման պատճառով

ՄԱԿ-ի կարծիքով՝ արհեստական բանականության տարածումը կբերի աշխատունակության բարձրացմանը, սակայն կարող է էապես խորացնել անհավասարությունը զարգացած և զարգացող երկրների միջև, գրում է «Коммерсант»-ը։

Հաջորդ տասնամյակում արհեստական բանականության տեխնոլոգիաների շուկան կաճի մոտ 25 անգամ՝ 2023 թվականի $189 միլիարդից մինչև գրեթե $4.8 տրիլիոն 2033 թվականին։ Այս կանխատեսումը ներկայացված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2033 թվականը ԱԲ-ն կազդի աշխարհում առկա աշխատատեղերի մոտ 40 տոկոսի վրա։

Նշվում է, որ ԱԲ տեխնոլոգիաների տարածումը կնպաստի աշխատունակության բարձրացմանը, տնտեսության թվայնացմանը, նոր ճյուղերի առաջացմանը և աշխատողների հնարավորությունների ընդլայնմանը, սակայն այս առավելությունները աշխարհում հավասարաչափ չեն բաշխվի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ