USD390.9EUR444.61RUB4.7857

Գիտնականները բուծել են գայլեր՝ սպիտակ մազով և ուժեղ ծնոտներով. APnews

Դրանք նման են ավելի քան 10.000 տարի առաջ անհետացած սարհաս գայլերին: 

Այս գայլերը, որոնք 3-6 ամսական են, ապրում են ԱՄՆ-ում՝ գաղտնի վայրում։ Ձագերն արդեն կշռում են 36 կգ և, ըստ գիտնականների, կհասնեն 63 կգ-ի: 

Սարհաս գայլերը, որոնք անհետացել են ավելի քան 10.000 տարի առաջ, շատ ավելի խոշոր էին, քան ներկայիս գորշ գայլերը՝ նրանց ամենամոտ կենդանի ազգակիցները: Փորձագետները կարծում են, որ սա դեռ չի նշանակում սարհաս գայլերի վերադարձ: 

«Կարելի է միայն արտաքին նմանություն ստեղծել, ոչ թե լիովին վերակենդանացնել»,- ասել է կենսաբան Վինսենթ Լինչը:

Colossal-ի թիմը սարհաս գայլերի մասին տեղեկություններ է հավաքել՝ ուսումնասիրելով 13.000 տարվա ատամ և 72.000 տարվա գանգի կտոր:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ