Միջին հաշվարկով մի ամիս Երևանում երթևեկելու համար անհրաժեշտ է 70 հազար դրամ, էլեկտրական շարժիչով մեքենայի վրա սեփական տան էլեկտրաէներգիայով լիցքավորման դեպքում 15 հազար դրամը բավական կլինի, իսկ արագ լիցքավորման կետերում լիցքավորելու դեպքում՝ մի փոքր ավելի։ Այսինքն՝ 1 ամսվա կտրվածքով այն մոտ 3 անգամ ավելի մատչելի է բենզինով աշխատող մեքենայից։