Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր։ Որպես կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց 1 անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55․000 դրամից:
Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40․000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10․000 դրամ: Նախագծով աջակցության դիմումը կմերժվի այն անձանց մասով, որոնք, ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն, չեն գտնվում Հայաստանում: