USD390.68EUR443.11RUB4.7597

Տեխասից տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմը դեպի ուղեծիր տեղափոխող տիեզերանավ

Անձնակազմում վեց կին կա։ Թռիչքը կազմակերպում է Blue Origin-ը, որը պատկանում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ New Shepard հրթիռով տիեզերք ուղևորվող անձնակազմի թվում են երգչուհի Կետի Փերին, Ջ․ Բեզոսի հարսնացու Լորեն Սանչեսը, ակտիվիստ Ամանդա Նգուենը, օդատիեզերական ինժեներ և ձեռնարկատեր Այշա Բոուն, կինոպրոդյուսեր Կերիեն Ֆլինը, CBS News-ի ռադիոհաղորդավար Գեյլ Քինգը:

«Սա 1963թ․ Վալենտինա Տերեշկովայի թռիչքից ի վեր առաջին ամբողջովին կանացի անձնակազմն է»,- պատմել են Blue Origin-ում:

New Shepard հրթիռը թռել է Տեխասի տիեզերակայանից, սարքն ամբողջովին ինքնավար է և չի պահանջի ձեռքով կառավարում: Թռիչքը կտևի 11 րոպե, անձնակազմը կբարձրանա երկրից ավելի քան 100 կմ բարձրության վրա՝ հատելով տիեզերքի սահմանը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ